AMADEE-24 մարսյան անալոգային առաքելություն
Մարդ-ռոբոտ փոխգործակցության մոդելավորում Հայաստանում
AMADEE-24-ը Մարսի անալոգային առաքելությունն է Հայաստանում, որն իրականացնում է Ավստրիական տիեզերական ֆորումը՝ հյուրընկալվելով Հայաստանի օդատիեզերական գործակալության կողմից: Գիտարշավը կիրականացվի Երկրի վրա մարսյան միջավայրի մոդելավորմամբ, որը ղեկավարվելու է Ավստրիայից՝ Աջակցության կետրոնի կողմից։ Բարձր պատրաստվածությամբ անալոգային տիեզերագնացների փոքր խումբը սիմուլյացիոն սկաֆանդրներով տարբեր գիտափորձեր կանցկացնի՝ հիմք նախապատրաստելով մարդկանց և ռոբոտների մասնակցությամբ Մարսի ապագա առաքելությունների համար։
Երկրի վրա մարսյան միջավայրի համանմանությամբ մարդ-ռոբոտ փոխգործակցային ակտիվությունների մոդելավորումը վերածվել է արդյունավետ գործիքի՝ հետախուզական առաքելությունների կառուցվածքի մշակման համար: Դրանք օգնում են՝ հասկանալու մարդու՝ ապագա մոլորակային առաքելությունների առավելություններն ու սահմանափակումները՝ արժեքավոր դառնալով նաև գիտական հեռահար գործունեության կազմակերպման համար՝ վեր հանելով տեխնոլոգիաների և աշխատանքային գործընթացների հնարավորություններն ու սահմանափակումները։
Արարատի մարզի փորձարկման տեղանքն ընտրվել է ՝ Մարսի միջավայրի հետ վերջինիս երկրաբանական և տեղագրական նմանության շնորհիվ։ AMADEE-24 առաքելությունը հիանալի հնարավորություն է ընձեռում՝
Final Mission Report of the AMADEE-24 Mars Simulation, 05Mar-05Apr 2024, Armenia
Version: 2.2 from 24Jun2024
- ուսումնասիրելու սարքավորումների վարքագիծը՝ գործառնական շղթայում մարդու միաժամանակյա մասնակցությամբ և նրա կողմից գործիքների օգտագործմամբ (օրինակ՝ սիմուլյացիոն սկաֆանդրների, շարժողական համակարգերի կամ այլնի միջոցով),
- մշակելու այնպիսի հարթակներ, որոնք թույլ կտան թեստավորելու կյանքի հայտնաբերման երկրաբանական տեխնիկաները, առաքելությունների ընթացքում մարդուն աջակցող ռոբոտացված գործիքները, ինչպես նաև հեռահար աջակցության խմբի՝ բարձր իրավիճակային իրազեկվածության հայեցակարգերը,
- ուսումնասիրելու անալոգային տեղանքը՝ որպես մարսյան միջավայրի մոդել,
- ծառայելու՝ որպես կատալիզատոր մոլորակային գիտությունների վերաբերյալ տեղեկացվածության բարձրացման համար,
- զարգացնելու մարդու մասնակցությամբ մարսյան առաքելությունների կառավարումը՝ ստեղծելով Երկրի Աջակցության կենտրոնի և տիեզերագնացի միջև փոխգործակցության և որոշումների կայացման համընդգրկուն մոտեցման իրատեսական մոդել։
AMADEE-24 Անալոգային տիեզերագնացներ
As part of our commitment to safety, collaboration, trust, and integrity, we’re actively working on integrating the International Guidelines and Standards for Space Analogs into our practices.
Ժամանակացույց
Հոկտեմբեր 2022 | Հայտարարություն Առաքելության իրականացման հնարավորության վերաբերյալ |
Փետրվար 2023 | AMADEE-24-ի Գիտական շրջանակի սահմանմանը նվիրված աշխատաժողով |
Մայիս 2023 | Գիտափորձերի և առաքելության նախնական սահմանում |
Օգոստոսի 31-Սեպտեմբերի 3, 2023 | A-24 Dress Rehearsal I (Պոյերբախում Լինց քաղաքին մոտ, Ավստրիա) (սիմուլացիոն սկաֆանդրների փորձարկում հետազոտական տարբեր ակտիվությունների շրջանակում) |
Նոյեմբերի 17-19, 2023 | Գիտափորձերի վերաբերյալ անձնակազմին ուսուցանում |
Հունվարի 26-28, 2024 | Գիտափորձերի պատրաստվածության ստուգում և սարքավորումների աշխատանքի սառեցում։ |
Փետրվար 2024 | Առաքում փորձարկման տեղանք |
05 մարտ – 05 ապրիլ 2024, 2024 | AMADEE-24 դաշտային առաքելություն |
Ապրիլ 2024 | Սարքավորումների վերադարձ Ավստրիա, առաքում դեպի գիտական հաստատություններ |
29 Նոյ-01 Դեկ 2024 | AMADEE-24 գիտական աշխատաժողով |
ExploringTomorrow. ExploringMars
#AMADEE24 #simulateMars #դեպիՄարս #դեպիԱպագա
Գիտափորձեր
Անուն | Կատեգորիա | Հաստատություն | Կարճ նկարագրություն |
---|---|---|---|
IAQHabitat | Ճարտարագիտություն / մոդուլային բազայի ուսումնասիրություն | Frauenhofer WKI, Germany | Մարսյան կայանի ներսում օդի որակի չափում: |
Emotions in Extreme Environments | Մարդկային գործոնի ուսումնասիրություն/ հոգեբանություն | OeWF/Human Factors Bielefeld University, Germany | Անալոգային տիեզերագնացների՝ հուզական կարգավորման արտաքին և ներքին ռազմավարությունների ուսումնասիրություն՝ «Հույզերի կարգավորման հարցարանի» (CERQ), ձայնագրությունների և հույզերի օրագրային գնահատման միջոցով երեկոյան ժամերին։ |
FaR SiDe | Մարդկային գործոնի ուսումնասիրություն/ / Բժշկություն | OeWF/Aouda spacesuit prototype Institute of Mechatronics, University of Innsbruck | Կմախքի մկանների և սիրտ-անոթային համակարգի հոգնածության գնահատման կենսամեխանիկական մոդելի թեստավորում՝ կիրառելով շարժումների ֆիքսման, և ուժի սենսորներ, ԷՄԳ, ԷՍԳ, ԵԿՍ, սպիրոմետրիա |
GeoPrep | Երկրաբանություն | Institute of Geology, Mineralogy and Petrology University of Innsbruck Austria | Երկրաբանական նմուշների ընտրություն և պահպանում կայանի ներսում, պարզ գործիքներով պետրոլոգիական վերլուծություն (ներառյալ նմուշների կտրում/փայլեցում), մանրադիտակային, օպտիկական, IR/Raman սպեկտրոսկոպիկ լաբորատոր վերլուծություն առաքելությունից հետո։ |
iROCS | Ռոբոտաշինություն | Forschungs & Entwicklungs GmbH FH Upper Austria Austria Julius-Maximilians-University Würzburg Germany University of Applied Sciences Würzburg-Schweinfurt Germany | Ռոբոտացված համակարգի միջոցով տեսադաշտի ուսումնասիրություն. նմուշների հավաքագրում և նույնականացում, անապատային պայմաններում տեղանքի սեմանտիկ քարտեզագրում և մոդելավորում՝ շարժական, գնդաձև ռոբոտներով կամ դյուրակիր սարքերով։ |
MEROP | Մարդկային գործոնի ուսումնասիրություն | Instituto Superior Técnico University of Lisbon Portugal | Մարդ-ռոբոտ փոխգործակցության հեռակառավարման բազմամոդալ ինտերֆեյս` անալոգային տիեզերագնացների հեռավար գործողությունների և Աջակցության կենտրոնի ՝ կարգավորումների պատկերավորման համար։ Սա թույլ կտա անալոգային տիեզերագնացներին կիսաինքնավար հեռակառավարման ռեժիմից անցնել ուղղակի կառավարման։ |
Staying Alive | Ճարտարագիտություն / մոդուլային բազայի ուսումնասիրություն | ZARM – Center of Applied Space Technology and Microgravity University of Bremen Germany | Ֆոտոբիոռեակտորը՝ որպես մարսյան կայանի կենսապահովման համակարգի օդի թարմացման բաղադրիչ, որը կազմված է իրավիճակային ակտիվությամբ օժտված ինտերկատիվ սենսորային ցանցից։ Հետազոտությունը նաև գնահատում է հոգեբանական ազդեցությունը, ռեակտորի վերահսկումը Երկրից և անձնակազմի փոխհարաբերությունները: |
ALIX | Ճարտարագիտություն | Radboud University The Netherlands Eindhoven University of Technology The Netherlands | Ռադիոինտերֆերոմետրիայի վրա հիմնված տեղորոշում՝ սենյակային չափերի ալեհավաքների օգտագործմամբ սանտիմետրային մասշտաբի տեղորոշումների համար, ինչպես նաև հողին ամրացված ընդունիչ կայանների կիրառմամբ՝ կիլոմետրային չափումների համար։ |
SAMPLE | Ռոբոտաշինություն | Institute of Software Technology Institute of Geodesy University of Technology, Graz Austria | Մարսագնացնեերի անցանելություն, նմուշների հավաքագրման և մարսյան կայան դրանց տեղափոխման հեռավար գործողությունների կատարում՝ անցանելի ուղիների որոնման կիսաինքնավար մարսագնացի միջոցով։ |
RAMSES | Ռոբոտաշինություն | University of Klagenfurt, Austria Institute for Production Science University of Technology, Graz, Austria Joanneum Research, Graz, Austria | Լիովին ինքնավար բազմասենսոր ուղղաթիռային համակարգ, որն ի վիճակի է թռչելու մարսագնացի վրայից, այնուհետև իրականացնելու օբյեկտների դիտարկման օդային հետախուզություն՝ ըստ օպերատորի պահանջի, կամ տեղանքի ինքնավար քարտեզագրում՝ նախքան մարսագնացի վրա վայրէջք կատարելը։ |
Hort3Space | Կենսաբանություն | ENEA Biotechnology Laboratory, Casaccia Research Center, Italy BIOAG (Biotechnology and Agroindustry Division), La Sapienza, University of Rome DIMA (Department of Mechanical and Aerospace Engineering), Italy | Գյուղատնտեսական մշակաբույսերի աճեցման բազմամակարդակային նախամոդել՝ հագեցած ամբողջական սպեկտրի հատուկ լուսադիոդային լամպերով` տեղադրված ինքնափչվող վրանի ստերիլ սենյակում՝ արտադրության արդյունավետության գնահատման և անձնակազմի սննդակարգի ապահովման համար։ |
HUMANISE | Մարդկային գործոնի ուսումնասիրություն / Ռոբոտաշինություն | TU Delft, The Netherlands Masaryk University, Kamenice, Czech Republic | Հեռակառավարման գործողությունների համեմատություն՝ ուղեղ-համակարգիչ փոխազդեցության, «լրացված իրականության» (augumented reality), և կառավարման վահանակների օգտագործմամբ՝ նվազեցնելու համար առաքելության ընթացքում տիեզերագնացների ընդհանուր ծանրաբեռնվածությունը։ |
PRESSURE | Մարդկային գործոնի ուսումնասիրություն | Neuropsychology and Experimental Psychology Lab University of Cádiz Spain | Անձնակազմի սթրեսի մոդելավորում. արտակարգ իրավիճակ (տեխնիկական կամ բժշկական բնույթի), երբ թիմերը պետք է փրկարարական գործողություն կազմակերպեն և իրականացնեն մարսյան կայանից դուրս արվող ակտիվությունների ժամանակ։ Արտակարգ իրավիճակների սցենարները համադրելու են տեխնիկական և ոչ շատ լուրջ բժշկական մարտահրավերներ։ Տեխնիկական խնդիրը կմոդելավորվի լուծման սահմանափակ ժամանակ պահանջող խնդիրների միջոցով։ |
GENES4MARS | Մարդկային գործոնի ուսումնասիրություն | Institute of Biomedicine and Pharmacy Russian-Armenian University Institute of Molecular Biology NAS RA Armenia | Տիեզերագնացների աշխատունակության և առողջության մոնիթորինգ ավտոմատացված ԷՍԳ-ի միջոցով, ինչպես նաև առողջության ռիսկերի հետ կապված գեների էքսպրեսիայի մոդելներում փոփոխությունների հետազոտություն՝ տիեզերագնացների արյան և մեզի նմուշառման միջոցով։ |
AVAWT | Ճարտարագիտություն | Bazoomq Space Research Laboratory Armenia | Կատարելագործված կառուցվածքով հողմատուրբինի թեստավորում՝ վերջինիս արդյունավետությունը բարձրացնելու համար։ |
Experiment Spotlight Videos
Mission architecture
Հետախուզական կասկադ
AMADEE-24 գիտարշավը կկենտրոնանա մարդ-ռոբոտ փոխգործակցությամբ մարսյան առաքելություններին համապատասխանող գործիքների և գիտափորձերի համադրության վրա։ Հիմնվելով կյանքի նշանների հայտնաբերման հետազոտական հարցի վրա, որն ավանդաբար հիմնված է (պալեո-)երկրաբանական միջավայրի բնութագրերի վրա, գիտափորձերն այնպես կընտրվեն, որպեսզի ցույց տրվի գործողությունների իրատեսական հաջորդականությունը։
Այս ռազմավարությունը հիմնված է «հետախուզական կասկադի» վրա. ալգորիթմ, որը սահմանում է կյանքի նշանների հայտնաբերման համար անհրաժեշտ գործողությունների արդյունավետ հաջորդականությունը՝ “ինչ գործիք պետք է կիրառել, երբ և որտեղ, որի կիրառումը ինչ տեսակ տվյալների հավաքագրման հնարավորություն կընձեռի, վերջինս էլ ինչ տեսակ գիտելիք կապահովի՝ առաքելության մարտավարական պլանավորման համար։
Ըստ Neveu et al. (2018)-ի՝ կյանքի հայտնաբերման չափումները պետք է լինեն զգայուն, զերծ աղտոտումից՝ շփոթեցնող ազդանշաններից խուսափելու համար, և վերարտադրելի. մեկ կամ մի քանի հատկանիշներ պետք է լինեն հայտնաբերելի, պահպանված, հուսալի և համատեղելի Երկրի վրա կյանքի հետ։ Գիտափորձերը կպլանավորվեն առաքելության հիմնական պլանի համաձայն, որն էլ սահմանում է դրանց համար անհրաժեշտ ռեսուրսները, անկացման վայրը և ժամանակը՝ հաշվի առնելով նաև դաշտում տվյալների հավաքագրման, փոխանցման, դրանց որակի և ամբողջականության ստուգման, հաջորդիվ՝ գրեթե իրական ժամանակում դրանց մեկնաբանման ամբողջական շղթան՝ վարկածների ձևակերպման համար։ Սա էլ այնուհետև գիտական ներդրում է ունենում անձնակազմի համար առաքելության մարտավարական պլանավորման մեջ։
Further information / links:
- Our Analog Astronauts
- The Mission Support Center
- Analog planetary research
- Academic thesis on the Exploration Cascade
- OeWF Peer-review publications
AMADEE-24 Մարսի անալոգային
առաքելությունը համագործակցում է:
SUPPORTED BY
Fortis (official timekeeper for AMADEE-24), Thomas Krenn, Land Tirol, Gebrüder Weiß (logistics partner),
EasyMotionSkin (official training provider), Land Oberösterreich, XBionic, AfroCoffee
Copyright information:
Header image: OeWF (Florian Voggeneder)