AMADEE-24 մարսյան անալոգային առաքելություն
Մարդ-ռոբոտ փոխգործակցության մոդելավորում Հայաստանում
AMADEE-24-ը Մարսի անալոգային առաքելությունն է Հայաստանում, որն իրականացնում է Ավստրիական տիեզերական ֆորումը՝ հյուրընկալվելով Հայաստանի օդատիեզերական գործակալության կողմից: Գիտարշավը կիրականացվի Երկրի վրա մարսյան միջավայրի մոդելավորմամբ, որը ղեկավարվելու է Ավստրիայից՝ Աջակցության կետրոնի կողմից։ Բարձր պատրաստվածությամբ անալոգային տիեզերագնացների փոքր խումբը սիմուլյացիոն սկաֆանդրներով տարբեր գիտափորձեր կանցկացնի՝ հիմք նախապատրաստելով մարդկանց և ռոբոտների մասնակցությամբ Մարսի ապագա առաքելությունների համար։
Երկրի վրա մարսյան միջավայրի համանմանությամբ մարդ-ռոբոտ փոխգործակցային ակտիվությունների մոդելավորումը վերածվել է արդյունավետ գործիքի՝ հետախուզական առաքելությունների կառուցվածքի մշակման համար: Դրանք օգնում են՝ հասկանալու մարդու՝ ապագա մոլորակային առաքելությունների առավելություններն ու սահմանափակումները՝ արժեքավոր դառնալով նաև գիտական հեռահար գործունեության կազմակերպման համար՝ վեր հանելով տեխնոլոգիաների և աշխատանքային գործընթացների հնարավորություններն ու սահմանափակումները։
Արարատի մարզի փորձարկման տեղանքն ընտրվել է ՝ Մարսի միջավայրի հետ վերջինիս երկրաբանական և տեղագրական նմանության շնորհիվ։ AMADEE-24 առաքելությունը հիանալի հնարավորություն է ընձեռում՝
Final Mission Report of the AMADEE-24 Mars Simulation, 05Mar-05Apr 2024, Armenia
Version: 2.2 from 24Jun2024
- ուսումնասիրելու սարքավորումների վարքագիծը՝ գործառնական շղթայում մարդու միաժամանակյա մասնակցությամբ և նրա կողմից գործիքների օգտագործմամբ (օրինակ՝ սիմուլյացիոն սկաֆանդրների, շարժողական համակարգերի կամ այլնի միջոցով),
 - մշակելու այնպիսի հարթակներ, որոնք թույլ կտան թեստավորելու կյանքի հայտնաբերման երկրաբանական տեխնիկաները, առաքելությունների ընթացքում մարդուն աջակցող ռոբոտացված գործիքները, ինչպես նաև հեռահար աջակցության խմբի՝ բարձր իրավիճակային իրազեկվածության հայեցակարգերը,
 - ուսումնասիրելու անալոգային տեղանքը՝ որպես մարսյան միջավայրի մոդել,
 - ծառայելու՝ որպես կատալիզատոր մոլորակային գիտությունների վերաբերյալ տեղեկացվածության բարձրացման համար,
 - զարգացնելու մարդու մասնակցությամբ մարսյան առաքելությունների կառավարումը՝ ստեղծելով Երկրի Աջակցության կենտրոնի և տիեզերագնացի միջև փոխգործակցության և որոշումների կայացման համընդգրկուն մոտեցման իրատեսական մոդել։
 
AMADEE-24 Անալոգային տիեզերագնացներ







As part of our commitment to safety, collaboration, trust, and integrity, we’re actively working on integrating the International Guidelines and Standards for Space Analogs into our practices.
Ժամանակացույց
| Հոկտեմբեր 2022 | Հայտարարություն Առաքելության իրականացման հնարավորության վերաբերյալ | 
| Փետրվար 2023 | AMADEE-24-ի Գիտական շրջանակի սահմանմանը նվիրված աշխատաժողով | 
| Մայիս 2023 | Գիտափորձերի և առաքելության նախնական սահմանում | 
| Օգոստոսի 31-Սեպտեմբերի 3, 2023 | A-24 Dress Rehearsal I (Պոյերբախում Լինց քաղաքին մոտ, Ավստրիա) (սիմուլացիոն սկաֆանդրների փորձարկում հետազոտական տարբեր ակտիվությունների շրջանակում) | 
| Նոյեմբերի 17-19, 2023 | Գիտափորձերի վերաբերյալ անձնակազմին ուսուցանում | 
| Հունվարի 26-28, 2024 | Գիտափորձերի պատրաստվածության ստուգում և սարքավորումների աշխատանքի սառեցում։ | 
| Փետրվար 2024 | Առաքում փորձարկման տեղանք | 
| 05 մարտ – 05 ապրիլ 2024, 2024 | AMADEE-24 դաշտային առաքելություն | 
| Ապրիլ 2024 | Սարքավորումների վերադարձ Ավստրիա, առաքում դեպի գիտական հաստատություններ | 
| 29 Նոյ-01 Դեկ 2024 | AMADEE-24 գիտական աշխատաժողով | 
ExploringTomorrow. ExploringMars
#AMADEE24 #simulateMars #դեպիՄարս #դեպիԱպագա
Գիտափորձեր
| Անուն | Կատեգորիա | Հաստատություն | Կարճ նկարագրություն | 
|---|---|---|---|
| IAQHabitat | Ճարտարագիտություն / մոդուլային բազայի ուսումնասիրություն | Frauenhofer WKI, Germany | Մարսյան կայանի ներսում օդի որակի չափում:    | 
| Emotions in Extreme Environments | Մարդկային գործոնի ուսումնասիրություն/ հոգեբանություն | OeWF/Human Factors Bielefeld University, Germany | Անալոգային տիեզերագնացների՝ հուզական կարգավորման արտաքին և ներքին ռազմավարությունների ուսումնասիրություն՝ «Հույզերի կարգավորման հարցարանի» (CERQ), ձայնագրությունների և հույզերի օրագրային գնահատման միջոցով երեկոյան ժամերին։ | 
| FaR SiDe | Մարդկային գործոնի ուսումնասիրություն/ / Բժշկություն | OeWF/Aouda spacesuit prototype Institute of Mechatronics, University of Innsbruck  | Կմախքի մկանների և սիրտ-անոթային համակարգի հոգնածության գնահատման կենսամեխանիկական մոդելի թեստավորում՝ կիրառելով շարժումների ֆիքսման, և ուժի սենսորներ, ԷՄԳ, ԷՍԳ, ԵԿՍ, սպիրոմետրիա | 
| GeoPrep | Երկրաբանություն | Institute of Geology, Mineralogy and Petrology University of Innsbruck Austria  | Երկրաբանական նմուշների ընտրություն և պահպանում կայանի ներսում, պարզ գործիքներով պետրոլոգիական վերլուծություն (ներառյալ նմուշների կտրում/փայլեցում), մանրադիտակային, օպտիկական, IR/Raman սպեկտրոսկոպիկ լաբորատոր վերլուծություն առաքելությունից հետո։ | 
| iROCS | Ռոբոտաշինություն | Forschungs & Entwicklungs GmbH FH Upper Austria Austria Julius-Maximilians-University Würzburg Germany University of Applied Sciences Würzburg-Schweinfurt Germany  | Ռոբոտացված համակարգի միջոցով տեսադաշտի ուսումնասիրություն. նմուշների հավաքագրում և նույնականացում, անապատային պայմաններում տեղանքի սեմանտիկ քարտեզագրում և մոդելավորում՝ շարժական, գնդաձև ռոբոտներով կամ դյուրակիր սարքերով։ | 
| MEROP | Մարդկային գործոնի ուսումնասիրություն | Instituto Superior Técnico University of Lisbon Portugal  | Մարդ-ռոբոտ փոխգործակցության հեռակառավարման բազմամոդալ ինտերֆեյս` անալոգային տիեզերագնացների հեռավար գործողությունների և Աջակցության կենտրոնի ՝ կարգավորումների պատկերավորման համար։ Սա թույլ կտա անալոգային տիեզերագնացներին կիսաինքնավար հեռակառավարման ռեժիմից անցնել ուղղակի կառավարման։ | 
| Staying Alive | Ճարտարագիտություն / մոդուլային բազայի ուսումնասիրություն | ZARM – Center of Applied Space Technology and Microgravity University of Bremen Germany  | Ֆոտոբիոռեակտորը՝ որպես մարսյան կայանի կենսապահովման համակարգի օդի թարմացման բաղադրիչ, որը կազմված է իրավիճակային ակտիվությամբ օժտված ինտերկատիվ սենսորային ցանցից։ Հետազոտությունը նաև գնահատում է հոգեբանական ազդեցությունը, ռեակտորի վերահսկումը Երկրից և անձնակազմի փոխհարաբերությունները: | 
| ALIX | Ճարտարագիտություն | Radboud University The Netherlands Eindhoven University of Technology The Netherlands  | Ռադիոինտերֆերոմետրիայի վրա հիմնված տեղորոշում՝ սենյակային չափերի ալեհավաքների օգտագործմամբ սանտիմետրային մասշտաբի տեղորոշումների համար, ինչպես նաև հողին ամրացված ընդունիչ կայանների կիրառմամբ՝ կիլոմետրային չափումների համար։ | 
| SAMPLE | Ռոբոտաշինություն | Institute of Software Technology Institute of Geodesy University of Technology, Graz Austria  | Մարսագնացնեերի անցանելություն, նմուշների հավաքագրման և մարսյան կայան դրանց տեղափոխման հեռավար գործողությունների կատարում՝ անցանելի ուղիների որոնման կիսաինքնավար մարսագնացի միջոցով։ | 
| RAMSES | Ռոբոտաշինություն | University of Klagenfurt, Austria Institute for Production Science University of Technology, Graz, Austria Joanneum Research, Graz, Austria  | Լիովին ինքնավար բազմասենսոր ուղղաթիռային համակարգ, որն ի վիճակի է թռչելու մարսագնացի վրայից, այնուհետև իրականացնելու օբյեկտների դիտարկման օդային հետախուզություն՝ ըստ օպերատորի պահանջի, կամ տեղանքի ինքնավար քարտեզագրում՝ նախքան մարսագնացի վրա վայրէջք կատարելը։ | 
| Hort3Space | Կենսաբանություն | ENEA Biotechnology Laboratory, Casaccia Research Center, Italy BIOAG (Biotechnology and Agroindustry Division), La Sapienza, University of Rome DIMA (Department of Mechanical and Aerospace Engineering), Italy  | Գյուղատնտեսական մշակաբույսերի աճեցման բազմամակարդակային նախամոդել՝ հագեցած ամբողջական սպեկտրի հատուկ լուսադիոդային լամպերով` տեղադրված ինքնափչվող վրանի ստերիլ սենյակում՝ արտադրության արդյունավետության գնահատման և անձնակազմի սննդակարգի ապահովման համար։ | 
| HUMANISE | Մարդկային գործոնի ուսումնասիրություն / Ռոբոտաշինություն | TU Delft, The Netherlands Masaryk University, Kamenice, Czech Republic  | Հեռակառավարման գործողությունների համեմատություն՝ ուղեղ-համակարգիչ փոխազդեցության, «լրացված իրականության» (augumented reality), և կառավարման վահանակների օգտագործմամբ՝ նվազեցնելու համար առաքելության ընթացքում տիեզերագնացների ընդհանուր ծանրաբեռնվածությունը։ | 
| PRESSURE | Մարդկային գործոնի ուսումնասիրություն | Neuropsychology and Experimental Psychology Lab University of Cádiz Spain  | Անձնակազմի սթրեսի մոդելավորում. արտակարգ իրավիճակ (տեխնիկական կամ բժշկական բնույթի), երբ թիմերը պետք է փրկարարական գործողություն կազմակերպեն և իրականացնեն մարսյան կայանից դուրս արվող ակտիվությունների ժամանակ։ Արտակարգ իրավիճակների սցենարները համադրելու են տեխնիկական և ոչ շատ լուրջ բժշկական մարտահրավերներ։ Տեխնիկական խնդիրը կմոդելավորվի լուծման սահմանափակ ժամանակ պահանջող խնդիրների միջոցով։ | 
| GENES4MARS | Մարդկային գործոնի ուսումնասիրություն | Institute of Biomedicine and Pharmacy Russian-Armenian University Institute of Molecular Biology NAS RA Armenia  | Տիեզերագնացների աշխատունակության և առողջության մոնիթորինգ ավտոմատացված ԷՍԳ-ի միջոցով, ինչպես նաև առողջության ռիսկերի հետ կապված գեների էքսպրեսիայի մոդելներում փոփոխությունների հետազոտություն՝ տիեզերագնացների արյան և մեզի նմուշառման միջոցով։ | 
| AVAWT | Ճարտարագիտություն | Bazoomq Space Research Laboratory Armenia  | Կատարելագործված կառուցվածքով հողմատուրբինի թեստավորում՝ վերջինիս արդյունավետությունը բարձրացնելու համար։ | 
Experiment Spotlight Videos
Mission architecture

Հետախուզական կասկադ

AMADEE-24 գիտարշավը կկենտրոնանա մարդ-ռոբոտ փոխգործակցությամբ մարսյան առաքելություններին համապատասխանող գործիքների և գիտափորձերի համադրության վրա։ Հիմնվելով կյանքի նշանների հայտնաբերման հետազոտական հարցի վրա, որն ավանդաբար հիմնված է (պալեո-)երկրաբանական միջավայրի բնութագրերի վրա, գիտափորձերն այնպես կընտրվեն, որպեսզի ցույց տրվի գործողությունների իրատեսական հաջորդականությունը։
Այս ռազմավարությունը հիմնված է «հետախուզական կասկադի» վրա. ալգորիթմ, որը սահմանում է կյանքի նշանների հայտնաբերման համար անհրաժեշտ գործողությունների արդյունավետ հաջորդականությունը՝ “ինչ գործիք պետք է կիրառել, երբ և որտեղ, որի կիրառումը ինչ տեսակ տվյալների հավաքագրման հնարավորություն կընձեռի, վերջինս էլ ինչ տեսակ գիտելիք կապահովի՝ առաքելության մարտավարական պլանավորման համար։
Ըստ Neveu et al. (2018)-ի՝ կյանքի հայտնաբերման չափումները պետք է լինեն զգայուն, զերծ աղտոտումից՝ շփոթեցնող ազդանշաններից խուսափելու համար, և վերարտադրելի. մեկ կամ մի քանի հատկանիշներ պետք է լինեն հայտնաբերելի, պահպանված, հուսալի և համատեղելի Երկրի վրա կյանքի հետ։ Գիտափորձերը կպլանավորվեն առաքելության հիմնական պլանի համաձայն, որն էլ սահմանում է դրանց համար անհրաժեշտ ռեսուրսները, անկացման վայրը և ժամանակը՝ հաշվի առնելով նաև դաշտում տվյալների հավաքագրման, փոխանցման, դրանց որակի և ամբողջականության ստուգման, հաջորդիվ՝ գրեթե իրական ժամանակում դրանց մեկնաբանման ամբողջական շղթան՝ վարկածների ձևակերպման համար։ Սա էլ այնուհետև գիտական ներդրում է ունենում անձնակազմի համար առաքելության մարտավարական պլանավորման մեջ։
Further information / links:
- Our Analog Astronauts
 - The Mission Support Center
 - Analog planetary research
 - Academic thesis on the Exploration Cascade
 - OeWF Peer-review publications
 
AMADEE-24 Մարսի անալոգային 
առաքելությունը համագործակցում է:

 
SUPPORTED BY

Fortis (official timekeeper for AMADEE-24), Thomas Krenn,  Land Tirol, Gebrüder Weiß (logistics partner),
 EasyMotionSkin (official training provider), Land Oberösterreich, XBionic, AfroCoffee
Copyright information:
Header image: OeWF (Florian Voggeneder)
	